ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. հայտնի է՝ ինչ քրեական գործով
ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի քրեական գործով հարցաքննության են հրավիրել ու հարցաքննել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին։ Տեղեկությունը ArmLur.am-ը փորձել է պարզել Տիրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Անդրիկյանից, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանել։
Նշենք, որ շուրջ 5 տարվա քննությունից հետո իրավապահները եզրակացրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Ազգային հերոսի կոչմանն արժանացած գեներալ Տիրան Խաչատրյանը 44-օրյա պատերազմի ընթացքում ձախողել է իրեն վստահված բնագծի պաշտպանությունը:
Ըստ Քննչական կոմիտեի՝ գեներալն իրեն վերապահված առաջադրանքը տապալել է հոկտեմբերի 7-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Այժմ ԳՇ պետի նախկին տեղակալը կալանավորված է եւ գտնվում է Վարդաշենի բանտում։