ՔՊ-ում տեղի ունեցած քաշքշուկի մանրամասները. պատճառը Վահե Ղազարյանն է
Երեկ` հունվարի 9-ին, բուռն իրադարձություններ են տեղի ունեցել ՔՊ վերնախավի ներսում:
Իսկ պատճառը, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, մեր երեկվա հրապարակումն է եղել այն մասին, որ նախկին ոստիկանապետ, նախկին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Տավուշի անտառների փայտն օգտագործել է սեփական գրպանները լցնելու համար, մինչդեռ այլոց արգելել է փայտահատումներ անել` օգտագործելով պարեկային ծառայողների ռեսուրսը: Ասել է թե` պետբյուջեից վճարվող պարեկներին, բառի ուղիղ իմաստով, օգտագործել է սեփական բիզնես-շահերն առաջ տանելու նպատակով:
Եվ ահա, մեր տեղեկություններով, այդ հրապարակումից հետո, Նիկոլ Փաշինյանը, ով, որպես կանոն, անպատիժ չի թողնում կառավարությունից հեռացվածներին, հրահանգել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին ՔՊ նախաձեռնող նիստի ընթացքում բարձրացնել այս հարցը:
Armlur.am-ի մեր գործընկերներն արդեն գրել են, որ Հայկ Սարգսյանը Տավուշում ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին, ինչն էլ ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով ու քաշքշուկով:
Հավելենք, որ, ՔՊ նախաձեռնող նիստը տեղի է ունեցել Տավուշում` հենց Փաշինյանի ու Ղազարյանի հայրենի Իջևանում:
Փաստ է, որ Վահե Ղազարյանի գլխին սև ամպեր են կուտակվել և երեկվա նիստը` հատուկ այդ թեմային անդրադարձով, հենց այդ մասին են:
Մեր հաջորդ հրապարակումներում անդրադառնալու ենք Ղազարյանի մասնակցությամբ կոռուպցիոն դեպքերին, մասնավորապես, թե ումից, ինչի դիմաց է Ղազարյանը տներ նվեր ստացել:
Կարդացեք նաև` Վահե Ղազարյանը կորցրել է նախկին ինքնավստահությունը, վախենում է, որ «գլխին կտան»