Մորուքը սափրած Փաշինյանն իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը գրել է․
«Նիկոլը ԵՄ ազատ վիզաներով փորձում է հանրությանը մոլորեցնելով սիրաշահել իր ընկեր Ալիևին, միևնույն ժամանակ հակառուսականության քարոզի քողի ներքո սիրաշահել ԵՄ-ին, որի սխալ ու ազգակործան քաղաքական քայլերը բերելու են սկզբնական շրջանում ԵԱՏՄ-ից դուրս գալուն՝ գազ, լույս, հաց և 90% ապրանքների դեֆիցիտի ու տնտեսական կոլապսի, իսկ անվտանգային մասով հայ ազգի կործանմանը՝ ուկրաինացմանը։
Եթե նիկոլը շատ շուտ չհեռանա կամ չհեռացվի, պատկերը շատ դժգույն ու դժբախտ կլինի»։