Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել էՍերբիայում հազարավոր մարդիկ իրականացնում են ցույցեր և գործադուլներԱդրբեջանը «սահմանազատման» իր պլանները ՀՀ «վզին փաթաթելով» փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» գաղափարըԹուրքիայում շենք է փլուզվել. փլատակների տակ մեծ թվով մարդիկ կանԱրխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը կդադարեցվի. նախագիծՄեքսիկան արգելափակել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունըՌեժիմը խուճապի մեջ է․ տրանսպորտը չի՛ թանկանալու․ Գրիգոր Երիցյան«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել (տեսանյութ)ՄԻԵԴ-ի հերթական անգամ ապտակեց ՀՀ իշխանություններինԷրդողանը աշխատանքից ազատել է 29 բարձրաստիճան պաշտոնյաներիՄԻՊ-ը Գառնիկ Դանիելյանին սպառնո՞ւմ է քրեական վարույթովՀայտնի է Պենտագոնի նոր ղեկավարի անունը
Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյան ֆիլմ է նկարահանում իր կյանքի մասինՏրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԵվրոպական «բազարներ», «ռազբորկաներ» ՀՀ ԱԺ-ումՀայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է. ՌԴ ԱԳՆՋերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ«Անվտանգային հարցերի մասին խոսել եմ ամբողջությամբ բաց, շատ բաց»․ Փաշինյանը հանդիպել է Շվեյցարիայի հայերին (տեսանյութ)Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչումՀայտնաբերվել է 44-օրյայի ժամանակ գողացված և ՀՀ տեղափոխված Արցախի ՊԲ-ի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ըՄիջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերըՔաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում․ «Փաստ» Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»«Ռուսի շպիոն» փոխվարչապետին կփոխարինեն արևմտամետովԱռանց չիփ ID քարտն անհասկանալի է՝ ինչի համար է․ կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնենՓաշինյանը «Ավինյան սիրուն չի» օպերացիան կիրականացնի ընտրություններից անմիջապես առաջ44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով․ «Փաստ»«Հուժկու մարտեր» Սյունիքում․ «Հրապարակ»Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով․ «Փաստ»Ես ցանկանում եմ, որ իրանցիները մեծ երկիր ունենան, սակայն չունենան միջուկային զենք. Դոնալդ ԹրամփԽորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վանաձորում հրդեհ է բռնկվել Երևան-Գյումրի ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, արգելափակվածներ կան Հայաստանը շարունակում է գրավիչ մնալ ռուս գործարարների արտասահմանյան գործուղումների համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում Եթե ​​Իսրայելը դուրս չբերի իր զորքերը, պատերազմը նորից կսկսվի. ՀզբոլլահԸստ ՄԻՊ-ի՝ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի «քայլերը» կարող են ՔՕ արարքի հատկանիշներ պարունակել Թուրքիայում եռահարկ շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ներքին գործերի նախարարությանը ՄԱԿ-ն աջակցում է Թրամփի և Պուտինի միջև բանակցությունների հնարավորությանը Գեորգի Հարությունյանն այլևս Կրասնոդարի ֆուտբոլի՞ստ չէ․ ինչ է պատահել ՀՀ դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրները Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին, հետո բարեփոխի ու ձևախեղի, ստանա կործանված պետական մարմնի՝ կադաստրի կոմիտեի կրկնօրինակըԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը Բերիո հայոց թեմի առաջնորդը իր հայրական օրհնություններն է փոխանցել Զեյթունի հայրենակցական միությանը
Մամուլ

218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր և ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ» վարկառուների թիվը շուրջ 341,000 է, իսկ այն վարկառուները, ովքեր դասակարգված են որպես «անհուսալի» և համապատասխանում են վերևում նշված պայմաններին, շուրջ 218 հազար են։ «Անհուսալի վարկեր» ունեցող անձանց ոչ ֆորմալ զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով՝ 2025 թ. փետրվարի 1-ից Հայաստանում կգործարկվի ծրագիր, որի համաձայն՝ պետությունը պատրաստ է աջակցել «անհուսալի վարկ» ունեցողներին մարել վարկը՝ աշխատավարձից գոյացող եկամտահարկն ուղղելով վարկի մարմանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ ծրագիրը, որն իրականացվում է ԱՍՀ նախարարության կողմից և որի նպատակը «անհուսալի վարկեր» ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանումն է, գործարկվելու է փետրվարի 1-ից և ընդգրկելու է վարկային պարտավորություն ունեցող այն անձանց, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը, դիմելու օրվա դրությամբ, փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են «անհուսալի» դասով առնվազն 3 տարի։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե «անհուսալի վարկառու» դարձածներից քա՞նիսն աշխատանք ունի, և որքա՞ն գումար է հատկացվելու վարկեր ունեցող անձանց աջակցելու համար։

Նախարարությունից փոխանցում են, որ «անհուսալի վարկառուների» մինչև 20%-ն ունի ֆորմալ զբաղվածություն․ մնացածը կամ չունեն աշխատանք կամ գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ։ Նախագծի հիմքն այն է, որ ոչ թե պետությունն է բյուջեից գումար հատկացնում, այլ անձի աշխատավարձից է այն փոխանցվում․ «Բռնագանձվող գումարի չափը մինչ այս նախագիծը 50 տոկոս էր։ Այս որոշմամբ 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20%՝ 24 ամիս ժամկետով»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան։ Փետրվարից գործարկվող ծրագրին կարողանալու են դիմել նրանք, ովքեր ունեն գրանցված զբաղվածություն։ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման ծրագիրը չի իրականացվելու մյուս հարկատուների հաշվին, այլ տվյալ անձն աշխատելու է և իր վարկի մարման աջակցության չափը կազմելու է իր իսկ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով»,- փոխանցում են նախարարությունից։ Այսինքն՝ պետությունն այլ գումար չի ուղղելու անհուսալի վարկի մարմանը, այլ այն՝ ինչ որպես եկամտահարկ կգոյանա տվյալ անձի աշխատանքի դիմաց։ Ակնկալվում է, որ պոտենցիալ շահառուների շուրջ 60%-ը մինչև 2026 թվականի հունվարի 31-ը կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել իր վարկային պարտավորությունները։

Թվում է, թե ծրագիրն իդեալական է, սակայն հարկ է նշել, որ եկամտահարկը, որը պետք է ավելացներ պետական բյուջեն, չի ավելացվի, այլ դրանով կմարվեն վարկեր։ Սա այն դեպքում է արվում, երբ Հայաստանի պետական բյուջեն խիստ դեֆիցիտով է կազմակերպված, իսկ դեֆիցիտը լրացնելու համար հարկային օրենսգիրք է փոխվում, հարկեր են ավելացվում։ Սա փաստում է ֆինանսական ոլորտի ոչ ճիշտ կազմակերպման մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: