Ադրբեջանը հրաժարվել է Ռուսաստանի հետ ֆուտբոլային խաղից՝ խոցված ինքնաթիռի պատճառով
Դադարեցվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման շուրջ բանակցությունները։
Այս տեղեկությունը տարածել են ռուսական լրատվամիջոցները:
Հանդիպման չեղարկման պատճառ է նշվում AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունները։
Այս մասին ռուսական կայքին հայտնել են աղբյուրները։
Ենթադրվում էր, որ հանդիպումը պետք է կայանար այս տարվա գարնանը կամ ամռանը։