Ինչի՞ պետք է Մաշտոցի պողոտայի վրա բնակարան ունեցողին նպաստ տանք. տունը վարձով տան՝ առոք-փառոք ապրեն. Փաշինյան

2018 թվին ես տեղեկանք եմ ունեցել, որ «Բրաբուսով» մարդը նպաստ է ստացել Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Մարդը ամսական 700 հազար վարկ է փակում և «Փարոս»-ից սոցիալական նպաստ է ստանում: Ինձ ասել են` մարդկանց մասին չես մտածում, սա աբսուրդ է: Ավելին, մի անգամ ասել եմ, որ ես չեմ հասկանում, որ Մաշտոցի պողոտայի վրա երեք սենյականոց բնակարան ունեցող մարդը ասում է՝ ինձ պիտի նպաստ տաք։ Ինչի՞ համար։ Չի կարելի այսպես, ժողովուրդ, այսպես պետություն չի կարելի կառուցել, պետք է վերջ տալ սրան:
Երևանի հազարավոր բնակիչներ իրենց բնակարանը վարձով տվել են ուրիշի, իրենք գնացել են մի տեղ, առոք-փառոք ապրում են։ Մարդը աշխատի, կապրի, չաշխատի, դա իր ընտրությունն է։ Մարդիկ հազարավոր կիլոմետր կտրում են, գալիս են այստեղ, աշխատում են, փողի կեսը տուն են ուղարկում, այդ ո՞նց է իրենց համար այստեղ աշխատելը ձեռ է տալիս, ձեզ՝ ձեռ չի տալիս»,- հայտարարեց Փաշինյանը: