Հունվարի 1-ից Հայաստանում Էրազմուս+ գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը. ԿԳՄՍՆ-ն է որոշելԺողովրդին միշտ ասում են՝ ապրում են ստամոքսի համար, ես համաձայն չեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսում խնդիրների առաջացմանը և լուծմանն առնչվող հարցերՊաշտոնական. Քաի Ուոքերը տեղափոխվեց իտալական «Միլան»Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել էՍերբիայում հազարավոր մարդիկ իրականացնում են ցույցեր և գործադուլներԱդրբեջանը «սահմանազատման» իր պլանները ՀՀ «վզին փաթաթելով» փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» գաղափարըԹուրքիայում շենք է փլուզվել. փլատակների տակ մեծ թվով մարդիկ կանԱրխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը կդադարեցվի. նախագիծՄեքսիկան արգելափակել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունըՌեժիմը խուճապի մեջ է․ տրանսպորտը չի՛ թանկանալու․ Գրիգոր Երիցյան«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել (տեսանյութ)ՄԻԵԴ-ի հերթական անգամ ապտակեց ՀՀ իշխանություններինԷրդողանը աշխատանքից ազատել է 29 բարձրաստիճան պաշտոնյաներիՄԻՊ-ը Գառնիկ Դանիելյանին սպառնո՞ւմ է քրեական վարույթովՀայտնի է Պենտագոնի նոր ղեկավարի անունը
Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյան ֆիլմ է նկարահանում իր կյանքի մասինՏրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԵվրոպական «բազարներ», «ռազբորկաներ» ՀՀ ԱԺ-ումՀայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է. ՌԴ ԱԳՆՋերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ«Անվտանգային հարցերի մասին խոսել եմ ամբողջությամբ բաց, շատ բաց»․ Փաշինյանը հանդիպել է Շվեյցարիայի հայերին (տեսանյութ)Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչումՀայտնաբերվել է 44-օրյայի ժամանակ գողացված և ՀՀ տեղափոխված Արցախի ՊԲ-ի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ըՄիջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերըՔաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում․ «Փաստ» Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»«Ռուսի շպիոն» փոխվարչապետին կփոխարինեն արևմտամետովԱռանց չիփ ID քարտն անհասկանալի է՝ ինչի համար է․ կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնենՓաշինյանը «Ավինյան սիրուն չի» օպերացիան կիրականացնի ընտրություններից անմիջապես առաջ44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով․ «Փաստ»«Հուժկու մարտեր» Սյունիքում․ «Հրապարակ»Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրըՈ՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով․ «Փաստ»Ես ցանկանում եմ, որ իրանցիները մեծ երկիր ունենան, սակայն չունենան միջուկային զենք. Դոնալդ ԹրամփԽորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վանաձորում հրդեհ է բռնկվել Երևան-Գյումրի ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, արգելափակվածներ կան Հայաստանը շարունակում է գրավիչ մնալ ռուս գործարարների արտասահմանյան գործուղումների համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում Եթե ​​Իսրայելը դուրս չբերի իր զորքերը, պատերազմը նորից կսկսվի. ՀզբոլլահԸստ ՄԻՊ-ի՝ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի «քայլերը» կարող են ՔՕ արարքի հատկանիշներ պարունակել Թուրքիայում եռահարկ շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ներքին գործերի նախարարությանը ՄԱԿ-ն աջակցում է Թրամփի և Պուտինի միջև բանակցությունների հնարավորությանը
Հասարակություն

Վահե Ղազարյանը կորցրել է նախկին ինքնավստահությունը, վախենում է, որ «գլխին կտան»

Հայաստանում տարեցտարի նվազում են անտառային գոտիները: Եթե 90-ականների մասսայական ծառահատումներն ունեին օբյեկտիվ պատճառներ, ապա ներկայիս անտառահատումների պատճառները, թերևս, անհասկանալի են:

Իշխանությունները քանի տարի է ճամարտակում են երկրում անտառների պահպանման, միլիոն ծառ տնկելու մասին, սակայն այս իշխանությունների տնկած ծառերից միայն սակուռաներն ենք մտաբերում, այդ էլ իբրև Երևանի կենտրոնն ամայացնելու խայտառակության «փոխհատուցում»:

Մինչև 2020-ի հոկտեմբեր 10 միլիոն ծառ տնկելու մասին Փաշինյանի հայտարարությունը հերթական սուտն էր, որ նույնիսկ այդ ժամկետից 4 տարի անց էլ չի իրագործվում:

Իրավապահներն էլ ժամանակ առ ժամանակ, իբրև աչքակապություն, հանրությանն են ներկայացնում ապօրինի անտառահատումների վերաբերյալ տեղեկատվություն, որոնք, որպես կանոն, մեկ-երկու խորանարդ մետր վառելափայտի մասին դեպքեր են:

Իսկ իրականում անտառները շարունակվում են հատվել:

Տավուշը Հայաստանի ամենաանտառածածկ մարզն է: Հանրությունը, հավանաբար, կմտաբերի  «թավշյա» իշխանազավթումից հետո այս մարզում գլուխ բարձրացրած խռովությունը, երբ ոստիկանները տասնյակ անձանց մի գիշերվա մեջ ձերբակալեցին անտառներ հատելու ու փայտի ապօրինի արտադրամասեր աշխատեցնելու համար:

Պարզվում է, սակայն, որ այդ մարդկանց իրենց տարիների «փեշակից» կտրելը ոչ թե բնության հանդեպ հոգատարությունն էր, այլ  «ընտրյալ իջևանցիների» փայտամշակման արտադրամասերին մենաշնորհ տալն ու գերշահույթ ապահովելը:

Վերջին տարիներին թերևս միակ աշխատող խոշոր արտադրամասը նախկինների շարքը համալրած Վահե Ղազարյանի ընտանիքին է պատկանում:

Վերջինիս հայրն այս բնագավառի ամենահայտնի անձանցից է:

Ոստիկանապետ, ապա ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պաշտոնավարման ժամանակ աննախադեպ հսկողություն էր սահմանել անտառհատումների, փայտանյութի տեղափոխման վրա: Մարզի ճանապարհներին կայուն ոստիկանական հենակետեր էին տեղադրել ու շրջիկ շուրջօրյա պարեկություն սահմանել բոլոր հնարավոր շրջանցող ճանապարհներին: Մարդկանց էլ կարող էր թվալ, թե Ղազարյանը բնությունն ավելի է սիրում, քան սեփական ստամոքսը: 

Բայց, հիասթափեցնենք մոլորյալներին:

Իջևանում հիմա են սկսել բարձրաձայնել, որ այդ ամենը Վահե Ղազարյանն արել է` ոչ թե որովհետև օրինապահ է, այլ սեփական բիզնեսը ծաղկեցնելու համար: 

Ներկայում արդեն, Ղազարյանների ընտանիքը կորցրել է նախկին ինքնավստահությունը, նույն ջանասիրությամբ չի աշխատեցնում փայտամշակման արտադրամասը. մտավախություն ունեն, որ այլևս շարքային մահկանացու դարձած Վահե Ղազարյանի այս բիզնեսով համապատասխան մարմինները կարող են «գլխին տալ», այնպես ինչպես ինքն էր, աթոռի լիազորություններով, համերկրացիների «գլխին տալիս»...