Ադրբեջանը «սահմանազատման» իր պլանները ՀՀ «վզին փաթաթելով» փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» գաղափարըԹուրքիայում շենք է փլուզվել. փլատակների տակ մեծ թվով մարդիկ կանԱրխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը կդադարեցվի. նախագիծՄեքսիկան արգելափակել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունըՌեժիմը խուճապի մեջ է․ տրանսպորտը չի՛ թանկանալու․ Գրիգոր Երիցյան«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել (տեսանյութ)ՄԻԵԴ-ի հերթական անգամ ապտակեց ՀՀ իշխանություններինԷրդողանը աշխատանքից ազատել է 29 բարձրաստիճան պաշտոնյաներիՄԻՊ-ը Գառնիկ Դանիելյանին սպառնո՞ւմ է քրեական վարույթովՀայտնի է Պենտագոնի նոր ղեկավարի անունը
Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյան ֆիլմ է նկարահանում իր կյանքի մասինՏրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԵվրոպական «բազարներ», «ռազբորկաներ» ՀՀ ԱԺ-ումՀայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է. ՌԴ ԱԳՆՋերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ«Անվտանգային հարցերի մասին խոսել եմ ամբողջությամբ բաց, շատ բաց»․ Փաշինյանը հանդիպել է Շվեյցարիայի հայերին (տեսանյութ)Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչումՀայտնաբերել է 44-օրյայի ժամանակ գողացված և ՀՀ տեղափոխված Արցախի ՊԲ-ի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ըՄիջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերըՔաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում․ «Փաստ» Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»«Ռուսի շպիոն» փոխվարչապետին կփոխարինեն արևմտամետովԱռանց չիփ ID քարտն անհասկանալի է՝ ինչի համար է․ կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնենՓաշինյանը «Ավինյան սիրուն չի» օպերացիան կիրականացնի ընտրություններից անմիջապես առաջ44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով․ «Փաստ»«Հուժկու մարտեր» Սյունիքում․ «Հրապարակ»Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով․ «Փաստ»Ես ցանկանում եմ, որ իրանցիները մեծ երկիր ունենան, սակայն չունենան միջուկային զենք. Դոնալդ ԹրամփԽորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վանաձորում հրդեհ է բռնկվել Երևան-Գյումրի ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, արգելափակվածներ կան Հայաստանը շարունակում է գրավիչ մնալ ռուս գործարարների արտասահմանյան գործուղումների համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում Եթե ​​Իսրայելը դուրս չբերի իր զորքերը, պատերազմը նորից կսկսվի. ՀզբոլլահԸստ ՄԻՊ-ի՝ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի «քայլերը» կարող են ՔՕ արարքի հատկանիշներ պարունակել Թուրքիայում եռահարկ շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ներքին գործերի նախարարությանը ՄԱԿ-ն աջակցում է Թրամփի և Պուտինի միջև բանակցությունների հնարավորությանը Գեորգի Հարությունյանն այլևս Կրասնոդարի ֆուտբոլի՞ստ չէ․ ինչ է պատահել ՀՀ դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրները Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին, հետո բարեփոխի ու ձևախեղի, ստանա կործանված պետական մարմնի՝ կադաստրի կոմիտեի կրկնօրինակըԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը Բերիո հայոց թեմի առաջնորդը իր հայրական օրհնություններն է փոխանցել Զեյթունի հայրենակցական միությանը ԵՄ դիվանագիտության ղեկավարը ընդգծել է ԵՄ-ԱՄՆ գործընկերության ռազմավարական նշանակությունը 1 518 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն
Մամուլ

Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Պետբյուջեից ամեն տարի հսկայական գումար՝ շուրջ 1.5 մլն դոլար է հատկացվում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների կեցավայր հանդիսացող կառավարական առանձնատների պահպանության ծախսերի համար։

«Ժողովուրդ» օրաթերթը Պետական գնումների armeps.am հարթակում հրապարակված՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրից տեղեկանում է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է շուրջ 602 միլիոն 979 հազար դրամ (շուրջ 1.5 մլն դոլար): «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ ծառայողական առանձնատունը տրամադրվում է հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին ու Սահմանադրական դատարանի նախագահին։

Բայց հետհեղափոխական Հայաստանում պարզվում է, սակայն, կան դեպքեր, որ պաշտոնյաները չեն էլ բնակվում իրենց հատկացված կառավարական առանձնատանը, սակայն դրա սպասարկման համար մեծ թվեր են հատկացվում հպարտ հարկատուների վճարած հարկերից:

«Ժողովուրդ» օրաթերթին հավաստի լուրեր հասան այն մասին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեպքում տևական ժամանակ է, ինչ միայն ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ ինքը պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանը, առանձին բնակվում է հեղափոխությունից հետո գնված, իր ընտանիքին պատկանող Ջրվեժի առանձնատանը։

Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հրապարակած ընտանեկան լուսանկարներից էլ նկատում ենք, որ դրանք հիմնականում կառավարական առանձնատնից են արված, և այնտեղ միայն Մարիամ Մարգարյանն ու երեխաներն են:

Անգամ Ալեն Սիմոնյանի ծննդյան օրը Մարիամ Մարգարյանը լուսանկար էր հրապարակել կառավարական իրենց առանձնատնից՝ դստեր հետ, բայց Ալեն Սիմոնյանն այնտեղ չէր:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանից հետաքրքրվեց՝ որքան ժամանակ է, որ Ալեն Սիմոնյանը չի բնակվում բարձրաստիճան պաշտոնյային հատկացված կառավարական առանձնատանը, այլ այնտեղ միայն նրա կինն ու երեխաներն են: Մամուլի քարտուղարը պարզաբանեց, որ Ալեն Սիմոնյանը հիմնականում Կառավարական առանձնատանն է բնակվում, բայց երբեմն կարող է պատահել, որ գտնվի նաև Ջրվեժի առանձնատանը, որտեղ նրա մայրն է նաև ապրում։

Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից տեղեկանում է, որ Ալեն Սիմոնյանի մայրը բնակվում է Կենտրոնում՝ Աբովյան 62 ա հասցեում, մյուս որդու՝ Կառլեն Սիմոնյանի հետ:

Իսկ Ալեն Սիմոնյանի հարևանները «Ժողովուրդ» օրաթերթին շարունակում են հավաստիացնել, որ նա բնակվում է Ջրվեժի առանձնատանը, և դա նկատելի է, քանի որ ամեն օր նրա թիկնազորը այնտեղից է ԱԺ նախագահին ուղեկցում աշխատանքի (լուսանկարները մեր ձեռքում են)։

Նկատենք, որ փաստացի ՀՀ պետբյուջեից ահռելի հատկացում է արվում Ալեն Սիմոնյանի կնոջ և երեխաների համար, մինչդեռ օրենքը հստակ սահմանում է, որ ամառանոցը պետք է ծառայի բացառապես պաշտոնյային․ նրա համար է հատկացված:

Սա երկրորդ արձանագրումն է, որ Ալեն Սիմոնյանը պետականն ու սեփականը իրար է խառնել: Նրա օգնական-խորհրդականն էլ կնոջ հետ է ԱՄՆ գործուղվում»: