Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ժամը 10։00-ից մինչև 20։00-ը, իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը և «Զորաց Քարեր» Բնակատեղի» պատմամշակութային արգելոցը՝ ժամը 10։00-ից մինչև 18։00-ը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայությունից։