Այս իշխանությունը երկիրը զինաթափել է, դրա համար էլ ողջ տարի հանրությանը համոզում էր, որ ճիշտն օկուպացիոն պահանջներն ընդունելն է. Աբրահամյան
Այս իշխանությունը երկիրը զինաթափելէ, դրա համար էլ ողջ տարի հանրությանը համոզում էր, որ ճիշտն օկուպացիոն պահանջներն ընդունելն է:
«Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում:
Ի հեճուկս դրսում փիսիկ խաղալու իշխանության կեցվածքին, ներսում սրանք ամբողջությամբ մեջ աչքի են ընկել բռնապետական մեթոդներով, լպիրշությամբ, անարդյունավետ կառավարմամբ:
Նույնիսկ հանրության տեսանկյունից արտաքուստ դրական թվացող նախաձեռնությունները կիսատ-պռատ են մնացել կամ ձախողվել, որովհետև պրոցեսները կա´մ մինչև վերջ չեն տարվել կա´մ դրանց ապահովումն իրականացնողները «գցել են ոտքներին»:
Կարճ ասած, սրանք իրենց արած-չարածով երկիրը զինաթափել են, դրա համար էլ ողջ տարի հանրությանը համոզում էին, որ ճիշտը Հայաստանին առաջադրված օկուպացիոն պահանջներն ընդունելն է, իսկ պայքարելու իմաստ չկա»,- գրել է նա: