Պաշտոնական․ Սելարայանը վերադարձավ Բելգրանո
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վերադարձավ արգենտինական «Բելգրանո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Սելարայանը «Ալ-Ֆատեհից» գնել է իր տրանսֆերային իրավունքները և «Բելգրանոյին» միացել է անվճար։ Կողմերի միջև կնքվել է երկու տրավա պայմանագիր՝ մինչև 2027 թվականի դեկտեմբեր։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա խաղացողը նախկին ակումբի՝ «Ալ-Ֆատեհի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Armsport