«Ամեն ինչ դեռ առջևում է». Արսեն Հարությունյանի գրառումը Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո Արսեն Հարությունյանը սոցցանցերում հրապարակում է արել։
«Անցյալը թողնում ենք որպես փորձառություն, ոչ թե սահման։ Հիմա միայն առաջ` դեպի նոր նպատակներ, դեպի նոր հաղթանակներ։ Ամեն ինչ առջևում է, երբ նայում ես միայն վերև»,- գրել 25-ամյա Արսեն Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը Եվրոպայի քառակի չեմպիոն է, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի ու Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից։