Իշխանությունները փորձում են սահմանափակում մտցնել մարդկանց մտածողության մեջ՝ իրենց ենթարկլու նպատակով․ Բագրատ Սրբազան
«Այս ամբողջ ժամանակահատվածում, որը մենք ապրում ենք քայքայված իրականության մեջ, որը կոչել ենք անպատիվ ժամանակներ, գողացված ուրախության ժամանակներ, ամենամեծ գայթակղությունն եղել է այն, որ այս չարիքի իշխանությունն անընդհատ փորձել է մարդկանց մեղսակից դարձնել իր չարիքի, անբարշտության և անօրենության գործերին»,-ուղիղ եթերում հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները փորձում են սահմանափակում մտցնել մարդկանց մտածողության մեջ, իրենց ենթարկելու նպատակով։
«Այս չարիքի իշխանությունը որևէ կերպով հայրենիքի զարգացման վերաբերյալ խորը կերպով պատկերացում չունի»,- ասաց Սրբազանը և նշեց, որ ներկայում իշխանությունը հալածանքի է ենթարկում հասարակությանը;
Բագրատ Սրբազանը մարդկանց կոչ արեց չօգտագործվել իշխանությունների կողմից և մեղսակից չդառնան իշխանությունների գործողություններին։