Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին փոսն ընկած ձիուն հաջողվել է հանել
Դեկտեմբերի 14-ին, ժամը 08։39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ձին ընկել է փոսը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները պարանների օգնությամբ կենդանուն դուրս են բերել փոսից։