Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետին
Իսրայելական բանակը հայտնել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետի խոցման մասին։
«Իսրայելի պաշտպանական ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ին, որոնք պատրաստվում էին գործողություն իրականացնել Գազայի հատվածում գործող Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի դեմ։ Նրանք գործել են հրամանատարական կետից, որը նախկինում Գազա քաղաքի Յաֆֆայի դպրոցն էր։ Հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու վտանգը նվազեցնելու համար, այդ թվում՝ ճշգրիտ կառավարվող զինամթերքի, օդային հսկողության և լրացուցիչ հետախուզական տեղեկատվության օգտագործումով», - ասվում է զեկույցում: