Սիրիայի քրդերը օգնություն են խնդրել ԱՄՆ-ից
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղը) օգնություն են խնդրել ԱՄՆ-ից՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար:
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Քրդստանի աշխատավորական կուսակցության հայտարարությունը։
«Հուսով ենք, որ Միացյալ Նահանգները բավարար քաղաքական ճնշում կգործադրի՝ դադարեցնելու այս հարձակումները մեր տարածաշրջանի վրա»,- նշված է հայտարարության մեջ:
Ըստ WSJ-ի՝ ավելի քան 900 ամերիկացի զինվորականներ գտնվում են Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար և, ըստ աղբյուրների, կմնան այնտեղ՝ շարունակելու պայքարը։