Ռուսական զորքերը հեռանում են Սիրիայից. Bild
Ռուսաստանը, հնարավոր է, սկսել է զորքերի տարհանումը Սիրիայից: Այդ մասին վկայում են Maxar Technologies-ի և Planet Labs-ի կողմից հրապարակված արբանյակային պատկերները, որոնց վրա ուշադրություն է հրավիրել Important Stories-ը։
Լուսանկարներում պատկերված են Խմեյմիմ ավիաբազա ժամանող տրանսպորտային ինքնաթիռները, ինչպես նաև Ռուսաստան առաքման համար պատրաստված S-400 զենիթահրթիռային համակարգի տարրերը։
Բացի այդ, արբանյակները արձանագրել են, թե ինչպես են ռուսական ռազմանավերը հեռանում Տարտուս նավահանգստից։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատում է Սիրիայից ռուսական զորքերի տարհանման մեկնարկը, հայտնում է Bild-ը։