Ռուսաստանում «Viber»-ի հասանելիությունը սահմանափակված է
Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է «Viber մեսենջերի հասանելիությունը օրենսդրության պահանջների խախտման համար: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
««Viber» ծառայության հասանելիությունը սահմանափակվել է տեղեկատվության տարածման կազմակերպիչների նկատմամբ ռուսական օրենսդրության պահանջները խախտելու պատճառով»,-պարզաբանել է գերատեսչությունը։