Ես ոչ մի տեղ չեմ գնալու. Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել նախագահական պալատը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել նախագահական պալատը իր լիազորությունների ավարտին, որը լրանում է դեկտեմբերի 29-ին։ Այս մասին գրում է TACC-ը։
«Ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Ես չեմ պատրաստվում ոչ մեկին թողնել։ Մարդիկ ինձ միշտ հարցնում են այս մասին: Ես կմնամ այստեղ»,-հայտարարել է Վրաստանի նախագահը։
Նախօրեին հաղորդվել էր, որ Զուրաբիշվիլին ծրագրում է խափանել նոր նախագահի ընտրությունը, կազմակերպել խորհրդարանի շրջափակում և համազգային գործադուլ։
Ինչպես ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամ Իրակլի Զարկուան՝ Զուրաբիշվիլին «ամբողջովին կորցրել է իր ադեկվատությունը» և որոշել կրկին խախտել սահմանադրությունը։