Սերբիայում հազարավոր մարդիկ իրականացնում են ցույցեր և գործադուլներԱդրբեջանը «սահմանազատման» իր պլանները ՀՀ «վզին փաթաթելով» փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» գաղափարըԹուրքիայում շենք է փլուզվել. փլատակների տակ մեծ թվով մարդիկ կանԱրխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը կդադարեցվի. նախագիծՄեքսիկան արգելափակել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունըՌեժիմը խուճապի մեջ է․ տրանսպորտը չի՛ թանկանալու․ Գրիգոր Երիցյան«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել (տեսանյութ)ՄԻԵԴ-ի հերթական անգամ ապտակեց ՀՀ իշխանություններինԷրդողանը աշխատանքից ազատել է 29 բարձրաստիճան պաշտոնյաներիՄԻՊ-ը Գառնիկ Դանիելյանին սպառնո՞ւմ է քրեական վարույթովՀայտնի է Պենտագոնի նոր ղեկավարի անունը
Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյան ֆիլմ է նկարահանում իր կյանքի մասինՏրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԵվրոպական «բազարներ», «ռազբորկաներ» ՀՀ ԱԺ-ումՀայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է. ՌԴ ԱԳՆՋերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ«Անվտանգային հարցերի մասին խոսել եմ ամբողջությամբ բաց, շատ բաց»․ Փաշինյանը հանդիպել է Շվեյցարիայի հայերին (տեսանյութ)Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչումՀայտնաբերվել է 44-օրյայի ժամանակ գողացված և ՀՀ տեղափոխված Արցախի ՊԲ-ի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ըՄիջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերըՔաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում․ «Փաստ» Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»«Ռուսի շպիոն» փոխվարչապետին կփոխարինեն արևմտամետովԱռանց չիփ ID քարտն անհասկանալի է՝ ինչի համար է․ կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնենՓաշինյանը «Ավինյան սիրուն չի» օպերացիան կիրականացնի ընտրություններից անմիջապես առաջ44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով․ «Փաստ»«Հուժկու մարտեր» Սյունիքում․ «Հրապարակ»Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով․ «Փաստ»Ես ցանկանում եմ, որ իրանցիները մեծ երկիր ունենան, սակայն չունենան միջուկային զենք. Դոնալդ ԹրամփԽորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վանաձորում հրդեհ է բռնկվել Երևան-Գյումրի ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, արգելափակվածներ կան Հայաստանը շարունակում է գրավիչ մնալ ռուս գործարարների արտասահմանյան գործուղումների համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում Եթե ​​Իսրայելը դուրս չբերի իր զորքերը, պատերազմը նորից կսկսվի. ՀզբոլլահԸստ ՄԻՊ-ի՝ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի «քայլերը» կարող են ՔՕ արարքի հատկանիշներ պարունակել Թուրքիայում եռահարկ շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ներքին գործերի նախարարությանը ՄԱԿ-ն աջակցում է Թրամփի և Պուտինի միջև բանակցությունների հնարավորությանը Գեորգի Հարությունյանն այլևս Կրասնոդարի ֆուտբոլի՞ստ չէ․ ինչ է պատահել ՀՀ դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրները Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին, հետո բարեփոխի ու ձևախեղի, ստանա կործանված պետական մարմնի՝ կադաստրի կոմիտեի կրկնօրինակըԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը Բերիո հայոց թեմի առաջնորդը իր հայրական օրհնություններն է փոխանցել Զեյթունի հայրենակցական միությանը ԵՄ դիվանագիտության ղեկավարը ընդգծել է ԵՄ-ԱՄՆ գործընկերության ռազմավարական նշանակությունը
Քաղաքականություն

ԱՍՀ նախարարը կարևորել է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի պատրաստակամությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Կարմիր մաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽԿՄԸՄՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ազամատ Բայալինովին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև համատեղ իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։

Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով վերջինիս պատրաստակամությունն ու աջակցությունը՝ տարբեր ճգնաժամային իրավիճակների արձագանքման գործընթացում։ Նախարարն անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական ներառմանն ուղղված կարիքահենք ու համալիր ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, և այդ համատեքստում անդրադարձել Միասնական սոցիալական ծառայության ու ԿԽԿՄԸՄՖ միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքներին։ Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում ևս անդրադարձ է կատարվել ոլորտային մի շարք հարցերի։

Ազամատ Բայալինովը ևս ընդգծել է նախարարության հետ համագործակցության կարևորությունը՝ համատեղ իրականացված աշխատանքները բնորոշելով ոչ միայն համագործակցություն, այլև գործընկերություն, քանի որ նպատակը եղել է նույնը՝ աջակցել քաղաքացիներին։ Ֆեդերացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավարը դիտարկել է նաև երկարաժամկետ հուշագրի կնքման հնարավորությունը, ինչը թույլ կտա ճգնաժամային իրավիճակների արձագանքման աշխատանքներում ունենալ պատրաստի սցենարներ։

Հանդիպման ավարտին կողմերը դիտարկել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի ներդրման գործընթացում համագործակցության հնարավորությունները․ Նարեկ Մկրտչյանը և Ազամատ Բայալինովը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքներ իրականացնել քննարկված թեմաների ուղղությամբ։