Մեքսիկան արգելափակել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունըՌեժիմը խուճապի մեջ է․ տրանսպորտը չի՛ թանկանալու․ Գրիգոր Երիցյան«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել (տեսանյութ)ՄԻԵԴ-ի հերթական անգամ ապտակեց ՀՀ իշխանություններինԷրդողանը աշխատանքից ազատել է 29 բարձրաստիճան պաշտոնյաներիՄԻՊ-ը Գառնիկ Դանիելյանին սպառնո՞ւմ է քրեական վարույթովՀայտնի է Պենտագոնի նոր ղեկավարի անունը
Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյան ֆիլմ է նկարահանում իր կյանքի մասինՏրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԵվրոպական «բազարներ», «ռազբորկաներ» ՀՀ ԱԺ-ումՀայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է. ՌԴ ԱԳՆՋերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ«Անվտանգային հարցերի մասին խոսել եմ ամբողջությամբ բաց, շատ բաց»․ Փաշինյանը հանդիպել է Շվեյցարիայի հայերին (տեսանյութ)Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչումՀայտնաբերել է 44-օրյայի ժամանակ գողացված և ՀՀ տեղափոխված Արցախի ՊԲ-ի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ըՄիջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերըՔաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում․ «Փաստ» Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»«Ռուսի շպիոն» փոխվարչապետին կփոխարինեն արևմտամետովԱռանց չիփ ID քարտն անհասկանալի է՝ ինչի համար է․ կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնենՓաշինյանը «Ավինյան սիրուն չի» օպերացիան կիրականացնի ընտրություններից անմիջապես առաջ44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով․ «Փաստ»«Հուժկու մարտեր» Սյունիքում․ «Հրապարակ»Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով․ «Փաստ»Ես ցանկանում եմ, որ իրանցիները մեծ երկիր ունենան, սակայն չունենան միջուկային զենք. Դոնալդ ԹրամփԽորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վանաձորում հրդեհ է բռնկվել Երևան-Գյումրի ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, արգելափակվածներ կան Հայաստանը շարունակում է գրավիչ մնալ ռուս գործարարների արտասահմանյան գործուղումների համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում Եթե ​​Իսրայելը դուրս չբերի իր զորքերը, պատերազմը նորից կսկսվի. ՀզբոլլահԸստ ՄԻՊ-ի՝ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի «քայլերը» կարող են ՔՕ արարքի հատկանիշներ պարունակել Թուրքիայում եռահարկ շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ներքին գործերի նախարարությանը ՄԱԿ-ն աջակցում է Թրամփի և Պուտինի միջև բանակցությունների հնարավորությանը Գեորգի Հարությունյանն այլևս Կրասնոդարի ֆուտբոլի՞ստ չէ․ ինչ է պատահել ՀՀ դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրները Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին, հետո բարեփոխի ու ձևախեղի, ստանա կործանված պետական մարմնի՝ կադաստրի կոմիտեի կրկնօրինակըԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը Բերիո հայոց թեմի առաջնորդը իր հայրական օրհնություններն է փոխանցել Զեյթունի հայրենակցական միությանը ԵՄ դիվանագիտության ղեկավարը ընդգծել է ԵՄ-ԱՄՆ գործընկերության ռազմավարական նշանակությունը 1 518 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն Ծառուկյանը բացահայտել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար ՌԴ դեսպանը ՀՀ ՊԵԿ նախագահին հույս է հայտնել՝ հարաբերություններն ավելի կամրապնդվեն ԵԱՏՄ շրջանակում Արմեն Աշոտյանը 5 ամիս է` տնային կալանքի ռեժիմում է` քաղաքական սահմանափակումներով․ Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

Եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆ

Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ կանոնակարգվում է անհատական շարժունակության միջոցներով երթևեկությունը: 

Ներքին գործերի նախարարության օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է Անհատական շարժունակության միջոց հասկացությունը։ Այն մեկ կամ մի քանի անիվ ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար, օրինակ՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գերոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ։

Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։
Մինչև 18 տարեկան անձանց կողմից, բացառությամբ 16 տարին լրացած և AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, անհատական շարժունակության միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը սահմանվում են համայնքի ավագանու կողմից:

Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությունը թույլատրվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար նախատեսված գոտիով, դրանց բացակայության կամ դրանցով երթևեկելու անհնարինության դեպքում` օրենքով սահմանված այլ վայրերում: Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։
Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները բնակավայրերի սահմաններում կամ համայնքի ավագանու արգելած վայրերում 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։

Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ։ Բացառություն է, եթե այն պահվում է առանց ձեռքերի օգտագործման, օրինակ՝ ուսապարկ կրելը։

Արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին։

Եթե ապրանքների առաքում իրականացնող անձը առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով է վարում հեծանիվը, մոպեդը կամ ինքնագլորը, ապա նախատեսված է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով։

2025 թ․ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում նաև կարգավորումը, ըստ որի՝ եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք՝ կազմակերպությունների համար նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի, իսկ ֆիզիկական անձնանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։