Կկայանա «Արցախ» կամերային նվագախմբի առաջին համերգը
Անսահման ոգեշնչված և մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ին տեղի կունենա "Արցախ" Կամերային Նվագախմբի առաջին անդրանիկ համերգը։ Այս մասին հայտնում է «Արցախ» կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորը, գեղարվեստական ղեկավար աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը.
«Սա մեր նվագախմբի նոր կյանքի սկիզբն է, և մենք անհամբերությամբ սպասում ենք ձեզ հետ կիսվել մեր երաժշտությամբ ու ոգևորությամբ։ Ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի մեզ համար, և միասին այս օրը կդառնա իսկապես հիշարժան»։