Պուտինը Փաշինյանի հետ առանձին հանդիպում չի նախատեսում. Պեսկով
Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Օրակարգը բավականին բովանդակալից է։ Այսօր առանձին հանդիպումներ նախատեսված չեն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Փաշինյանին, ինչպես մյուս պետությունների ղեկավարներին, Սանկտ Պետերբուրգում սպասում են ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովին։