Մառախուղի պատճառով չեղարկվել են Մոսկվայից, Աթենքից, Վարշավայից և Վիեննայից ժամանող չվերթները
Եղանակային պայմանների պատճառով գիշերվանից սկսած ունենք չեղարկված և ուշացած չվերթեր: Այս մասին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից:
«Չեղարկվել են Աթենքից, Վարշավայից և Վիեննայից ժամանող չվերթները: Տեսանելիությունը ներկա պահին շատ ցածր է: Չեղարկված բոլոր չվերթները վայրէջք են կատարել Թբիլիսիում:
Մոսկվայից ժամանող մեկ չվերթ էլ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում
Ուշացումով սպասում ենք չորս չվերթ` Մոսկվայից և Մինվոդից»,-ասացին օդանավակայանից:
Նշենք, որ ընդհանուր առմամբ, մառախուղի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են մի շարք թռիչքներ.
Աթենք-Երևան A3898 (Չեղյալ)
Վիեննա-Երևան OS641 (Չեղյալ)
Վիեննա-Երևան W42891 (Չեղյալ)
Մոսկվա-Երևան SU1964 (Ուշացում)
Վարշավա-Երևան LO729 (Չեղյալ)
Մոսկվա-Երևան 3F322 (Ուշացում)
Մոսկվա-Երևան 5G710 (Ուշացում)