Հյուսիսային Կորեայի զինվորները ազատագրել են Կուրսկի շրջանի Պլեխովո գյուղը
ԿԺԴՀ-ի զինվորականները Կուրսկի մարզում առաջին անգամ մարտի են բռնվել Ուկրաինայի զինված ուժերի դեմ և վերահսկողության տակ են վերցրել Պլեխովո գյուղը։
Այս մասին նշել է ռուս քաղաքական գործիչ Օլեգ Ցարևը:
Ենթադրվում է, որ ԿԺԴՀ-ի հատուկ գործողությունների ջոկատի զինվորները մասնակցում են Կուրսկի սահմանային շրջանում մարտերին։
«Ես հաստատում եմ, որ այդ ամենը ճիշտ է: Մեր ընկերները ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց ուժը: Իրենք իրենց անվանում են ոչ թե հատուկ ջոկատայիններ, այլ հետախուզական գումարտակի զինվորներ։ Նրանք զինված են միայն թեթև զենքերով»,- նշում է քաղաքական գործիչ Օլեգ Ցարևը։