Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արտաշավանում բախվել են «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը, «Opel»-ը և «MAN» բեռնատարը․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW», «ՎԱԶ 2121», «Opel» և «MAN» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչինչ չի ձեռնարկել՝ ճանապարհն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։