Սպիտակում, Դիլիջանում, Աշտարակում և այլ քաղաքներում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի, Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ բուք է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։