Արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը կդադարեցվի. նախագիծՄեքսիկան արգելափակել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունըՌեժիմը խուճապի մեջ է․ տրանսպորտը չի՛ թանկանալու․ Գրիգոր Երիցյան«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել (տեսանյութ)ՄԻԵԴ-ի հերթական անգամ ապտակեց ՀՀ իշխանություններինԷրդողանը աշխատանքից ազատել է 29 բարձրաստիճան պաշտոնյաներիՄԻՊ-ը Գառնիկ Դանիելյանին սպառնո՞ւմ է քրեական վարույթովՀայտնի է Պենտագոնի նոր ղեկավարի անունը
Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյան ֆիլմ է նկարահանում իր կյանքի մասինՏրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԵվրոպական «բազարներ», «ռազբորկաներ» ՀՀ ԱԺ-ումՀայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է. ՌԴ ԱԳՆՋերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ«Անվտանգային հարցերի մասին խոսել եմ ամբողջությամբ բաց, շատ բաց»․ Փաշինյանը հանդիպել է Շվեյցարիայի հայերին (տեսանյութ)Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչումՀայտնաբերել է 44-օրյայի ժամանակ գողացված և ՀՀ տեղափոխված Արցախի ՊԲ-ի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ըՄիջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերըՔաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում․ «Փաստ» Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»«Ռուսի շպիոն» փոխվարչապետին կփոխարինեն արևմտամետովԱռանց չիփ ID քարտն անհասկանալի է՝ ինչի համար է․ կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնենՓաշինյանը «Ավինյան սիրուն չի» օպերացիան կիրականացնի ընտրություններից անմիջապես առաջ44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով․ «Փաստ»«Հուժկու մարտեր» Սյունիքում․ «Հրապարակ»Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով․ «Փաստ»Ես ցանկանում եմ, որ իրանցիները մեծ երկիր ունենան, սակայն չունենան միջուկային զենք. Դոնալդ ԹրամփԽորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վանաձորում հրդեհ է բռնկվել Երևան-Գյումրի ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, արգելափակվածներ կան Հայաստանը շարունակում է գրավիչ մնալ ռուս գործարարների արտասահմանյան գործուղումների համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում Եթե ​​Իսրայելը դուրս չբերի իր զորքերը, պատերազմը նորից կսկսվի. ՀզբոլլահԸստ ՄԻՊ-ի՝ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի «քայլերը» կարող են ՔՕ արարքի հատկանիշներ պարունակել Թուրքիայում եռահարկ շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ներքին գործերի նախարարությանը ՄԱԿ-ն աջակցում է Թրամփի և Պուտինի միջև բանակցությունների հնարավորությանը Գեորգի Հարությունյանն այլևս Կրասնոդարի ֆուտբոլի՞ստ չէ․ ինչ է պատահել ՀՀ դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրները Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին, հետո բարեփոխի ու ձևախեղի, ստանա կործանված պետական մարմնի՝ կադաստրի կոմիտեի կրկնօրինակըԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը Բերիո հայոց թեմի առաջնորդը իր հայրական օրհնություններն է փոխանցել Զեյթունի հայրենակցական միությանը ԵՄ դիվանագիտության ղեկավարը ընդգծել է ԵՄ-ԱՄՆ գործընկերության ռազմավարական նշանակությունը 1 518 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն Ծառուկյանը բացահայտել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար ՌԴ դեսպանը ՀՀ ՊԵԿ նախագահին հույս է հայտնել՝ հարաբերություններն ավելի կամրապնդվեն ԵԱՏՄ շրջանակում
Քաղաքականություն

Մեր տարածքաշրջանում զանգվածային ոճրագործության ականտեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց Ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի բարձրաստիճան հատվածին և հանդես եկել ելույթով:

 «Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ձերդ գերազանցություններ, 

Հարգելի՛ գործընկերներ,

Պատիվ ունեմ ողջունել Ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումին:

Ցեղասպանության հանցագործությունների քննարկման օրակարգն արդեն հինգերորդ անգամ է Երևանում մեկտեղում քաղաքական գործիչների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, ոլորտի հայտնի գիտնականների, դատավորների, իրավապաշտպաննեիր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։

Վստահ եմ՝ գիտեք նաև, որ այս ֆորումը հյուրընկալելուց բացի Հայաստանը նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի հեղինակն է, որը վերջին անգամ ընդունվել է այս տարվա մարտ ամսին և դրա հիմնական թեմաներից մեկը եղել է հենց ցեղասպանության վաղ նախազգուշացումն ու վաղ արձագանքումն ապահովելու հարցը։

Պիտի նշեմ, որ այս տարիների ընթացքում բանաձևում մշտապես իրականացվել են բովանդակային կարևոր լրացումներ, իսկ հերթական գլոբալ ֆորումի կազմակերպման ժամանակ երբեք չի եղել քննարկվող թեմաների պակաս։ Եվ այս փաստը, որքան էլ որ տարօրինակ հնչի՝ որպես դրական արձանագրում չեմ անում: Այս փաստը մի ցավալի իրողություն է։ Իրողություն, որն արձանագրում է մեր՝ որպես միջազգային հանրության ջանքերի արդյունավետության պակասը կամ, եթե կուզեք ավելի անկեղծ, մեր հավաքական անկարողությունը կանխել աշխարհում տեղի ունեցող մարդկության դեմ ուղղված ոճրագործություններն ու ցեղասպանությունները։ 

Անգամ օրեր առաջ՝ դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն, անգամ դրանից երեք օր առաջ, անգամ դրանից երեք օր հետո՝ այսօր, աշխարհի տարբեր անկյուններում և հատկապես զինված հակամարտությունների գոտիներում մենք ականատես ենք լինում ցեղասպանական գործողությունների, դրսևորումների, ազդակների, որոնք խոսում են մարդկության դեմ հասունացող նոր հանցագործությունների մասին։ 

Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են։ Մեր տարածքաշրջանում դրա ականտեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց Ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։

Ցավոք, մենք անկարող եղանք կանխել, և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին: Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին: Իսկ նշված ռիսկի գործոններից ամենաէականն՝ ատելության տարածումն, ի վերջո, ատելության խոսքից վերածվեց հանցագործության:

Հայերի վերաբերյալ բերածս օրինակը տարածվում է բոլոր այլ ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների իրականացման հանգամանքների և պատճառների վրա, քանի որ այս հանցագործության հիմքերն, ազդակներն ու ռիսկի գործոնները միանման են:

Աշխարհում տիրող իրավիճակն ու ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները, պետք է ստիպեն գտնել մարդկանց կյանքերը փրկելու առավել արդյունավետ ճանապարհներ, ծանր բյուրոկրատական մեքենան պետք է դառնա ավելի զգայուն և ճկուն, ոչ միայն արդյունավետ կերպով արձագանք ապահովելու, այլև բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք դրսևորելու առումով:

Ազգային, ռասայական, էթնիկ խմբերի պաշտպանության ապահովումը պետք է շարունակի լինել մարդու իրավունքների միջազգային համակարգի ուշադրության կենտրոնում: Միաժամանակ հասկանալի է, որ այս առումով հաջողության միակ գրավականը միջազգային սերտ համագործակցությունն է, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցների, տարածաշրջանային կազմակերպությունների, անդամ երկրների, հասարակական կազմակերպությունների և այլ դերակատարների միջև: Այս համագործակցության ապահովումը վաղուց դարձել է ընդհանուր պատասխանատվություն, որում իրենց յուրովի դերն ունեն թե՛ որոշումների կայացման գործընթացում ներգրավված ՄԱԿ ԱԽ անդամները և տարածաշրջանային խոշոր դերակատարները, թե՛ տեղում իրավիճակի վրա ազդեցություն ունեցող, իսկ հաճախ՝ կանխարգելման օրակարգի առաջմղման հարցում առաջամարտիկի դեր ստանձնած փոքր պետությունները: Այս համատեքստում այս տարվա ֆորումի համար ընտրված թեմաները՝ նվիրված ռիսկերի վաղ հայտաբերմանը և շահագրգիռ բոլոր դերակատարների համագործակցության միջոցով վաղ կանխարգելման մեխանիզմների լավարկմանը, առավել, քան արդիական են։

Հարգելի՛ գործընկերներ, 

Ելույթիս սկզբում հնչեցրած գրահատականներս խնդրում եմ ընկալել որպես կոչ մեկտեղելու բոլորիս կամքը, գիտելիքները և հասատակամությունը պայքարելու ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ։ Միայն համախոհությունն է, որը թույլ կտա հաղթահարել հուսահատության շղթան և պայքարել իրավունքահեն աշխարհակարգի վերականգնման ուղղությամբ։

Խոսքս ցանկանում եմ ավարտել «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևի մի շատ կարևոր դրույթով.

«Բոլոր ժողովուրդներն իրենց ներդրումն ունեն քաղաքակրթությունների և մշակույթների բազմազանության և հարստացման գործում, ինչը և կազմում է մարդկության ընդհանուր ժառանգությունը»: Իսկ այդ ժառանգության պաշտպանության գործը, կարծում եմ, յուրաքանչյուրիս պարտավորությունն է:

Ֆորումի մասնակիցներին ցանկանում եմ հետաքրքիր քննարկումներ և արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն:»։