Ռեժիմը խուճապի մեջ է․ տրանսպորտը չի՛ թանկանալու․ Գրիգոր Երիցյան«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել (տեսանյութ)ՄԻԵԴ-ի հերթական անգամ ապտակեց ՀՀ իշխանություններինԷրդողանը աշխատանքից ազատել է 29 բարձրաստիճան պաշտոնյաներիՄԻՊ-ը Գառնիկ Դանիելյանին սպառնո՞ւմ է քրեական վարույթովՀայտնի է Պենտագոնի նոր ղեկավարի անունը
Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյան ֆիլմ է նկարահանում իր կյանքի մասինՏրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԵվրոպական «բազարներ», «ռազբորկաներ» ՀՀ ԱԺ-ումՀայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է. ՌԴ ԱԳՆՋերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ«Անվտանգային հարցերի մասին խոսել եմ ամբողջությամբ բաց, շատ բաց»․ Փաշինյանը հանդիպել է Շվեյցարիայի հայերին (տեսանյութ)Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչումՀայտնաբերել է 44-օրյայի ժամանակ գողացված և ՀՀ տեղափոխված Արցախի ՊԲ-ի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ըՄիջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերըՔաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում․ «Փաստ» Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»«Ռուսի շպիոն» փոխվարչապետին կփոխարինեն արևմտամետովԱռանց չիփ ID քարտն անհասկանալի է՝ ինչի համար է․ կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնենՓաշինյանը «Ավինյան սիրուն չի» օպերացիան կիրականացնի ընտրություններից անմիջապես առաջ44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով․ «Փաստ»«Հուժկու մարտեր» Սյունիքում․ «Հրապարակ»Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով․ «Փաստ»Ես ցանկանում եմ, որ իրանցիները մեծ երկիր ունենան, սակայն չունենան միջուկային զենք. Դոնալդ ԹրամփԽորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վանաձորում հրդեհ է բռնկվել Երևան-Գյումրի ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, արգելափակվածներ կան Հայաստանը շարունակում է գրավիչ մնալ ռուս գործարարների արտասահմանյան գործուղումների համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում Եթե ​​Իսրայելը դուրս չբերի իր զորքերը, պատերազմը նորից կսկսվի. ՀզբոլլահԸստ ՄԻՊ-ի՝ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի «քայլերը» կարող են ՔՕ արարքի հատկանիշներ պարունակել Թուրքիայում եռահարկ շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ներքին գործերի նախարարությանը ՄԱԿ-ն աջակցում է Թրամփի և Պուտինի միջև բանակցությունների հնարավորությանը Գեորգի Հարությունյանն այլևս Կրասնոդարի ֆուտբոլի՞ստ չէ․ ինչ է պատահել ՀՀ դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրները Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին, հետո բարեփոխի ու ձևախեղի, ստանա կործանված պետական մարմնի՝ կադաստրի կոմիտեի կրկնօրինակըԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը Բերիո հայոց թեմի առաջնորդը իր հայրական օրհնություններն է փոխանցել Զեյթունի հայրենակցական միությանը ԵՄ դիվանագիտության ղեկավարը ընդգծել է ԵՄ-ԱՄՆ գործընկերության ռազմավարական նշանակությունը 1 518 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն Ծառուկյանը բացահայտել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար ՌԴ դեսպանը ՀՀ ՊԵԿ նախագահին հույս է հայտնել՝ հարաբերություններն ավելի կամրապնդվեն ԵԱՏՄ շրջանակում Արմեն Աշոտյանը 5 ամիս է` տնային կալանքի ռեժիմում է` քաղաքական սահմանափակումներով․ Տիգրան Աբրահամյան Ոստիկանությունում նոր ստանդարտների ներդրման ուղղությամբ ՆԳՆ-ն կարևորություն է տալիս ՄԹ փորձին
Հասարակություն

Կառավարությունը կփորձի անհույս վարկ ունեցող 218 հազար մարդուց օգնել միայն 131 հազար աշխատանք ունեցողներին

«ԿԲ-ի տեղեկություններով` 2024-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը 341 հազար է, իսկ վերջիններիս վարկային ընդհանուր բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ»,- կառավարության նիստում ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նրա նշեց, որ 2023-ի ապրիլին այդ նույն բեռը կազմել է 525 մլրդ դրամ և մեկ տարվա ընթացքում ավելի քան 100 միլիարդով ավելացել է գումարը։

Մկրտչյանի խոսքով՝ անհուսալի վարկառուների մինչև 20 %-ն է, որ ունի ֆորմալ զբաղվածություն, մնացածը կա՛մ չունեն աշխատանք, կա՛մ ոչ ֆորմալ զբաղվածության մեջ են, նրանց մի մասն էլ՝ որպես անապահով ընտանիք, հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և պետությունից նպաստ է ստանում:

«Նախագծով առաջարկվում է 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկել միջոցառում, որի շրջանակում կարող են շահառու դառնալ վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ շահառուին նախատեսվում է տրամադրել ֆինանսական աջակցություն, եթե վերջինս ունենա գրանցված զբաղվածություն և աջակցությունը կկազմի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափ և այն կուղղվի շահառուի՝ անհուսալի պարտավորության մարմանը:

Նախարարի ներկայացմամբ՝ ֆինանսական աջակցությունը կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու դառնալու հաջորդ ամսվա 1-ից:

«Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը նախատեսում ենք սահմանել 20%, այժմ այդ գումարի չափն աշխատավարձի մինչև 50 % է, այսինքն՝ այստեղ էլ ենք նվազում իրականացնում, իսկ պոտենցիալ շահառուների խումբը 218 հազար անձ է, ընդ որում՝ նրանցից 65 %-ը 26-50 տարեկանի միջակայքում է, այսինքն՝ աշխատունակության ամենաակտիվ շրջանում են»,- հայտնեց ԱՍՀ նախարարը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ԿԲ-ի և մյուս գործընկեր բանկերի հետ քննարկումների արդյունքում եկել են պայմանավորվածության, որ բանկերն էլ իրենց հերթին վարկային գծով առաջացած տույժերի և տուգանքների համար մինչև 80 %-ի չափով զեղչ կամ զիջում կսահմանեն:

Նրա տեղեկացրեց, որ շահառուների դիմելու ժամանակահատվածը մինչև 2026 թվականի հունվարի 31-ն է և վստահեցրեց, որ թիրախային խմբի շուրջ 60 %-ը կամ 131 հազար անձ կդառնա ծրագրի շահառու, և կսկսի մարել վարկային պարտավորությունները:

Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց՝ թե կա 218 հազար մարդ, որոնք 3 տարուց ավել ունեն 1 մլն և դրանից պակաս դրամի անհուսալի վարկ, որոնք նաև դատական պրոցեսի մեջ են:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ ասաց. «Տույժերի-տուգանքների գումարները 80 % ենք զիջում: Ինչո՞ւ 80, ոչ՝ 100. որովհետև զիջելու ժամանակ առաջանալու է 20 %-ի պարտավորություն: Այսինքն՝ բանկերն ամբողջությամբ են զիջում, 20 %-ն էլ տալու են պետությանը»: