Երեկվա կուսակից ընկերոջը «հnւմ-հnւմ nւտում» ու չեն գիտակցում՝ վաղն իրենք են հայտնվելու նույն ցեխի մեջ
ՔՊ-ականներին հատուկ գործելաոճ է՝ գնացողի հետևից ամեն ինչ․․․ իհարկե՛, վատ իմաստով։
Անկեղծ լինելու համար, պետք է խոստովանենք, որ նախկին իշխանությունների օրոք ևս եղել են դեպքեր, երբ ոմանք լքել են ճամբարը, ճամբարափոխ եղել, մի տեղից մյուս տեղ թռել ու էդպես էլ իրենց տեղը չեն գտել։
Բայց, դարձյալ անկեղծ լինելով, պետք է նկատենք, որ այդ ոչ թե նախկին կուսակիցներն են վարկաբեկել դուրս եկողներին, այլ հենց իրենք են իրենց քայլով խարազանվել՝ բոլոր կուսակցությունների դաջվածքները խզմզելով իրենց ճակատին։ Իսկ նախկին կուսակիցների գնահատականները հնչել են միայն քաղաքական կատեգորիաների շրջանակում։
Իսկ ի՞նչ են անում նիկոլականները.
գնացողին վարկաբեկում են, հայհոյում, անգամ անիծում, հետևից ընկնում, փչացնում, անկողինը բոլորին ի ցույց փռում, նսեմացնում, ընտանիք մտնում ու․․․ մի խոսքով՝ փորձում ոչնչացնել, կրակ տալ, այրել։
Սրանք, իհարկե, էժանագին հնարքներ ու կեղտոտ տրյուկներ են, որոնք օգտագործվում են ավելի շատ ինքնապաշտպանական ու, ինչ-որ տեղ նաև ինքնահաստատման բնույթ են կրում։
Գնացողների հետևից ամենաբարձրը գոչում են նրանք, ովքեր անմաքուր են։ Սրանցից աչքի են ընկնում հատկապես նրանք, ովքեր իրենցից ընդհանրապես արժեք չեն ներկայացնում ու վախենում են խեղդվելուց․ որքան ուժ ունեն՝ լծվում են իրենց նախկին կուսակիցներին սևացնելու գործին։
Սա, ինչպես արդեն նշեցինք, ինքնապաշտպանական բնազդ է․ նրանք անհանգիստ են, քանի որ գիտեն իրենց գլխի գալիքը... ու փորձում են այդ կերպ սողոսկել վերադասի համապատասխան տեղը՝ ցույց տալով, որ ավելի հավատարիմ են, քան նրանք, ովքեր հեռացան։
Նրանք դա անում են, ոչ թե նրա համար, որ ապացուցեն, թե իբր Նիկոլից ավելի նիկոլ են, այլ պարզապես սարսափում են, որովհետև գիտեն՝ մոտ ապագայում, եթե սայթաքեն` իրենք են էլ են նույն ցեխի մեջ հայտնվելու։ Ու հենց ընկնեն` բոլոր կուսակիցները կացնավոր են դառնալու և մաս-մաս, փրթիկ-փրթիկ են անելու իրենց, ինչպես այսօր իրենք են անում իրենց կուսակիցներին, ում հետ դեռ երեկ կատակներ էին անում, ընդդիմությանը ծաղրում ու բաժակ-բաժակի տալիս։
Նաև սա է այն տարբերությունը, որն անդունդ է` նիկոլականների ու բոլոր նորմալ, ադեկվատ մարդկանց միջև։
Դասականը գուցե այստեղ հայտնի անեկդոտը հիշեր` ախպեր ջան, հայ եմ, բայց շատ սոված եմ։ Հիմա սրանցն է՝ կուսակից են, բայց հետույքն աթոռին պահելու երաշխիք է պետք, ու այդ երաշխիքը ստանում են՝ երեկվա ընկերոջը հում-հում ուտելով։
Մարդկային հարբերություններն ու արժեքներն այս մարդկանց համար անգամ զրոյական են չեն, այլ մինուս անվերջություն։
Արժանապատվությո՞ւն` չէ՛, չենք լսել, մարդային արժե՞ք` իսկ դա ի՞նչ է։
Արմինե Մկրտումյան