Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 2 ժամ պտտվել է ՀՀ երկնքում. հայտնի է պատճառը. Sputnik Արմենիա
Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա») մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar-ից։
«Խնդիրը կապված է փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։ Լուրջ խնդիր չէ։ Անձնակազմի հետ կապի մեջ ենք։ Հիմա օդանավը պտտվում է, որ բավական քանակությամբ վառելիք սպառի, որպեսզի վայրէջքի համար բավարար քաշ ունենա և անվտանգ իջնի «Զվարթնոցում»,-Sputnik Արմենիային այս մասին ասաց «Շիրակ ավիայի» գլխավոր տնօրեն Լևոն Քարամյանը։
Նա վստահեցրեց, որ ուղևորներին անվտանգ տեղափոխելու համար օդանավակայանում սպասում է պահեստային ինքնաթիռը նոր անձնակազմով։
Ինքնաթիռը, որում 117 ուղևոր կա, արդեն վայրէջք է կատարել։