Խաղաղության պայմանագրի երկու կետերը համաձայնեցված չեն. Բայրամով
Ադրբեջանն ու Հայաստանը դեռևս վերջնական համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա հիշեցրել է, որ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է նախաբան և 17 հոդված։
«Նախաբանի տեքստերը և 15 հոդվածները լիովին համաձայնեցված են։ Մնացած երկու հոդվածների շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Դեռևս չի հաջողվել վերջնական համաձայնության գալ»,- ասել է նա։