Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում մեր երկրի նկատմամբ. Բայրամով
Ադրբեջանական հանրությունը քաջատեղյակ է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում մեր երկրի նկատմամբ։
Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է ԱՊԱ-ն։
«Այս հարցում Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, մեզ չեն կարող բավարարել։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը սրել է խնդիրը։ Որովհետև հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որը տրվել է Հայաստանի անկախացումից հետո, և այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այս որոշումն էլ ավելի է բարդացնում իրավիճակը»,- ասել է Բայրամովը: