Երևանի մետրոյում կհնչեն Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները
Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի մետրոյում կհնչեն մաեստրոյի լավագույն ստեղծագործություններից։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ այս նախաձեռնության շրջանակում հնարավորություն կլինի լսել նաև Ազնավուրին նվիրված հատուկ ստեղծագործություն՝ «Jamais» («Երբեք») երգը։
Երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է, երաժշտության հեղինակը՝ երիտասարդ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը։