Ռուսաստանը պատրաստում է «Օրեշնիկ»-ով հարված հասցնել առաջիկա օրերին. Պենտագոն
Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը կարող է մոտ օրերս իրականացնել «Օրեշնիկ» հրթիռով հարձակումը։
Նրա խոսքով` ԱՄՆ-ն այս հրթիռը չի համարում շրջադարձային կետ մարտի դաշտում, սակայն ընդգծում է, որ Ռուսաստանը փորձում է օգտագործել իր զինանոցի բոլոր զենքերը՝ Ուկրաինային վախեցնելու համար:
Սինգհը նաև նշել է, որ չի կարող լրացուցիչ մանրամասներ հաղորդել, այդ թվում՝ հարվածի հնարավոր թիրախների մասին:
Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները, հայտնել էին, որ Օրեշնիկ հրթիռով հարձակումը կարող է տեղի ունենալ մոտ օրերս։
Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ երեկ առավոտյան Տագանրոգում 6 հրթիռային հարված է հասցվել ATACMS-ով: