Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա. Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Ադրբեջանին և Հայաստանին պետք չէ միջնորդի մասնակցություն խաղաղ բանակցություններում։
«Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա։ Ընդհակառակը, երրորդ կողմի միջամտությունը տարածաշրջանի գործերին վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- լրագրողներին ասել է Խիքմեթ Հաջիևը։
Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև կան որոշակի խնդիրներ, որոնք բաց են մնում, բայց քննարկվում են սովորական հիմունքներով։
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ երկու երկրների միջև այլևս պատերազմի գործոն չկա.
«Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հայաստանի օկուպացիոն ուժերը դուրս են բերվել Ադրբեջանի տարածքից»,-նշել է Հաջիևը: