Բաքուն դատապարտել է Էնտոնի Բլինկենի հայտարարությունը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել և մերժել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը, որը նպատակ ունի միջամտել Ադրբեջանի դատական և իրավական գործընթացներին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Ցավոք, վերջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանի ներքին գործերին ԱՄՆ պետքարտուղարության՝ պետքարտուղար Բլինկենի գլխավորությամբ միջամտության պատճառով, կորած է համարվում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համար: Բոլորը քաջատեղյակ են, որ Էնտոնի Բլինկենի երկակի ստանդարտների դիրքորոշումը մեր երկրում մարդու իրավունքների ներկա իրավիճակի վերաբերյալ կաթվածահար է արել ԱՄՆ-ի քաղաքականությունն ամբողջությամբ Հարավային Կովկասում։ Մենք հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները կվերականգնվեն»,- ասել է Այխան Հաջիզադեն։