Քրդերը սիրիայում խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան հաստատել է, որ կապը կորել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի հետ Սիրիայի տարածքում։
ԱՄՆ օդուժը կորցրել է կապը Սիրիայում գտնվող «MQ-9 Reaper» անօդաչու թռչող սարքի հետ,-նշել է ամերիկացի զինվորական պաշտոնյան:
Պաշտոնյան հավելել է, որ ներկայումս կատարվում է միջադեպի գնահատում՝ պարզելու անօդաչու սարքի հետ կապի կորստի պատճառները և հետագա գործողությունները։
Գործակալությունը հիշեցնում է, որ նախօրեին քուրդ զինյալները պնդում էին, որ Սիրիայում խոցել են թուրքական ANKA տիպի անօդաչու թռչող սարք, մինչդեռ սոցիալական ցանցերում բեկորների պատկերները ցույց էին տալիս, որ դա ամերիկյան MQ-9 Reaper է։