Դոլարի ու եվրոյի անկումը շարունակվում է. էժանացել է նաև ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կազմել է 394.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.52 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 413.87 դրամ (նվազել է 1.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 501.73 դրամ (նվազել է 2.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.80 դրամ (նվազել է 0.13 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 397-398 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 406-409 դրամով, վաճառվում է 418-423 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.60-3.77 դրամով, վաճառվում է 3.98-4.15 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 392 դրամով, վաճառվում՝ 395.5 դրամով:
Եվրոն գնվում է 414 դրամով, վաճառվում է 419 դրամով:
Ռուբլին գնվում է 3.70-3.75 դրամով, վաճառվում է 3.90 դրամով: