Հայ և ֆրանսիացի անվանի երգիչները՝ Շառլ Ազնավուրին նվիրված «Jamais» երգի տեսահոլովակում
Տեղի է ունեցել մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Jamais» («Երբեք») երգի և տեսահոլովակի փակ նախադիտումը: Այն իրականացվել է մաեստրոյի հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:
Երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է, երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը: Նախագծում ընդգրկված են 10 հայտնի արտիստներ Ֆրանսիայից և Հայաստանից՝ Հելեն Սեգարա, Ժուլիեն Դասեն, Ջուլիանա Գրիգորյան, Սոնա Ռուբենյան, Գևորգ Հակոբյան, Մաշա Մնջոյան, Աննա Խաչատրյան, Արամ MP3, Հովհաննես Այվազյան և Էրիկ Կարապետյան: