Սիրիայում իշխանությունը գրաված ընդդիմությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրել
Սիրիայում իշխանությունը գրաված զինված ընդդիմության հրամանատարությունն արգելել է ստիպել կանանց կրել հիջաբ (իսլամում ընդունված հագուստ, որը ծածկում է կնոջ մարմինը)՝ նշելով կանանց համար հագուստ կրելու ազատ ընտրության մասին։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական Al-Watan թերթին։
«Գլխավոր հրամանատարություն. խստիվ արգելվում է ստիպել կանանց կրել որոշակի հագուստ կամ միջամտել նրանց հագուստ ընտրելու իրավունքին կամ նրանց պահանջներ ներկայացնել՝ կապված արտաքին տեսքի հետ»,-գրել է թերթը։