Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է «Եվրո-2026»-ին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի այս օրերին մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով ՈւԵՖԱ-ի «Եվրո-2026»-ի որակավորման հիմնական փուլի առաջին և երկրորդ տուրերի խաղերին:
Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 14-ին Երևանում կընդունի Դանիայի ազգային թիմին, իսկ չորս օր անց հյուրընկալվի Ղազախստանին։
«Եվրո-2026»-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականը ընդգրկվել է 6-րդ խմբում, որտեղ կմրցի նաև Ալբանիայի թիմի դեմ:
Ընտրական բոլոր խմբերում առաջին տեղը գրաված 10 հավաքականները կնվաճեն «Եվրո-2026»-ի ուղեգիր: Եվս չորս ուղեգրեր փլեյ-օֆֆում կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։