Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս զինվորական է զոհվել
Թուրքիայի հարավում գտնվող Իսպարտա նահանգում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս զինվոր է զոհվել։ Այդ մասին հայտնել է նահանգապետ Աբդուլլահ Էրինը, որ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նահանգապետը հայտնել է, որ ռազմական ուղղաթիռը ուսումնամարզական թռիչք է իրականացրել և կործանվել է Կեչիբորլու շրջանում, գազալցակայանի մոտ։
«Այս պահի դրությամբ չորս զինվորական է զոհվել։ Մեր հաշվարկներով ուղղաթիռում հինգ մարդ է եղել»,-ասել է Էրինը NTV հեռուստաալիքին։
Ըստ նախանգապետի. փրկարարները շարունակում են հինգերորդ զինծառայողի որոնումները։