Մարդկանց թրաֆիքինգի զոհերը հաճախ թաքնված են մեր տեսադաշտում․ ԱՄՆ դեսպանատուն Վերին Լարս տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է Սամվել Բալասանյանի որդու նկատմամբ 80 միլիոն դրամ գրավի դիմաց նորից տնային կալանք կկիրառվի
Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները․ Արմեն Աշոտյան
Փաշինյանն իր բերած պատերազմների հետևանքով զոհեր ունենալով՝ հայտարարում է՝ սխալ էր բանակը սրբագործելը Դատվում է Հայաստանի ՀանրապետությունըԱդրբեջանում հայտնաբերվել է կապիկի վիրուսով վարակվելու դեպքԿվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր ԽաչատրյանԱվագանու ՔՊ խմբակցության անդամները քննարկել են քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալՆեթանյահուն համաձայնել է ավարտել պատերազմը ԳազայումՏնօրենը չի պահպանում աշխատանքային էթիկայի կանոնները, կան գերարտոնված աշխատակիցներ. Մ.Հովհաննիսյանի նամակը՝ ԱվինյանինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՀրդեհ Ղարիբջանյան գյուղում. պահեստում այրվել է անասնակեր և մասամբ ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբԲագրատ Uրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժում (լուսանկարներ)Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է ԿիևինԱյցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներԹուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Բաքվում էՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանիԿոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրոԱդրբեջանցի անտունների նոր խմբաքանակ է տեղափոխվել օկուպացված ԱրցախՕդը լավ մաքրվեց, հիանալի եղանակ է. Գագիկ ՍուրենյանԲաքվում դատավարությունը մտահոգություն է առաջացնում. կհանդիպեմ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ․ Ռուստամ ԲաքոյանԼուսանկարում Լևոն Մնացականյանն է՝ Շուշիում, այ էսպես եմ հիշելու ու սպասելու իրեն ու մնացած տղերքին․ Վարուժան ԳեղամյանTikTok-ը կարող է փակվել ԱՄՆ-ում հունվարի 19-իցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնությունԱրարատի մարզի 3 քաղաքում և ավելի քան 50 գյուղում 36 ժամ ջուր չի լինելուԹրամփը կոշտ գործողությոններ կսկսի ներգաղթյալների դեմ երդմնակալության հենց հաջորդ օրըՀայաստանում շարունակվում է գրիպի շրջանառությունը․ որոնք են ախտանիշներըՍուդանի բանակը շարունակում է հարվածել արագ արձագանքման ուժերինՀանգստյան օրերին տեղումներ չեն լինիՀրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածուԱդրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին hարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին․ ԱբրահամյանՓաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվումՆոր գույք և մարզումային ժամանակակից պայմաններ՝ Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ (տեսանյութ)Աղոթք՝ Բաքվում պահվող գերիների համարՄահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը (տեսանյութ)Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա ԱզնավուրՓաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալուԻ՞նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»Գողության փորձ՝ Գուգարքի գյուղապետարանից․ կան ձերբակալվածներԱնուշադրության մատնեք բոլոր մեկնաբանությունները, որոնք լցված են Բաքվում դատվող պատանդների հանդեպ զազրախոսությամբ և թույնով․ Հ․ԲադալյանԵթե շարունակվի Փաշինյանի պաշտոնավարումը, առանցքային հարցը ոչ թե լավ ապրելու համար աշխատելն է լինելու, այլ պարզապես՝ ապրելըԻ՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ ԲազեյանըՓաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»Արման Ծառուկյանը մենամարտի չեղարկումից հետո գրառում է կատարելԲաքուն Ռուբեն Վարդանյանի գործը առանձին կքննի. երբ է հաջորդ դատական նիստըԿփոփոխվեն զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, սպաների բնակարանի ձեռքբերման կարգը. նախագիծԱպարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ Աշոցքում բուք էՓաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
Հասարակություն

Կոռուպցիայի դեմ պայքարում լճացում է. պայքարին առնչվող հետազոտությունների արդյունքները հուսադրող չեն․ ԹԻՀԿ

Դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր, որի առթիվ այսօր հայտարարություն է տարածել Թրանսփարենսի Ինթերնեշնլի ՀԿ-ն։

Վերջինս նշել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հետազոտությունների արդյունքները շատ հուսադրող չեն։  

«ՀՀ կառավարության և հակակոռուպցիոն մասնագիտական մարմինների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվում են բազում միջոցառումներ, որոնք միտված են 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ծրագրի իրականացմանը։ Իրավապահ մարմինների վարույթում են մեծաթիվ  քրեական գործեր, որոնց մեջ ներգրավված են ինչպես 2018 թվականի հեղափոխությունից առաջ, այնպես էլ դրանից հետո պաշտոնավարող բարձրաստիճան անձինք։ Ավելանում են ապօրինի ծագում ունեցող գույքի վերականգնման դեպքերը և ծավալները։ Կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված են բոլոր հակակոռուպցիոն ինստիտուտները,  պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, գործարարներ, քաղաքացիական հասարակության դերակատարներ, լրատվամիջոցներ։

Միաժամանակ, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հետազոտությունների արդյունքները շատ հուսադրող չեն։

Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի  համաձայն՝ Հայաստանը 2023 թվականին ստացել է 47 միավոր։ Նախորդ տարվա համեմատ այն արձանագրել է մեկ միավորի բարելավում վիճակագրական սխալի սահմաններում, ինչը 2018-19 թվականներին  տեղի ունեցած թռիչքային աճի և ձևավորված ակնկալիքների համեմատ, ավելի շուտ, լճացում է և թերևս պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումների անբավարար արդյունքներով։

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) 2024 թվականի սեպտեմբերին իրականացրած տնային տնտեսությունների կարծիքի ուսումնասիրության  արդյունքներով հարցվածների միայն 3%-ն է կոռուպցիան նշել որպես առաջին կամ երկրորդ հիմնական խնդիր, որը 13-րդն է խնդիրների ցանկում, ինչը որոշ առումով դրական է։ Կոռուպցիայի դեմ պայքարը՝ որպես կառավարության վերջին վեց ամիսների ամենամեծ ձեռքբերում է համարել ընդամենը 2%-ը, թեև միաժամանակ այդ պայքարում առաջընթացի բացակայությունը՝ որպես ամենամեծ ձախողում է համարել 3%-ը (երկու դեպքում էլ՝ առաջին կամ երկրորդ պատասխան): Կարելի է արձանագրել, որ կոռուպցիան Հայաստանում հանրության կողմից առաջնային  խնդիր  չի դիտվում: Միաժամանակ՝ առանձնապես արդյունավետ չեն համարվում կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության կողմից ներդրվող ջանքերը։  

Այս ընկալումները, մի կողմից, կարող են պայմանավորված լինել հակակոռուպցիոն ինստիտուտների աշխատանքի անարդյունավետությամբ և շոշափելի արդյունքների անբավարարությամբ։ Առկա զգալի ծանրաբեռվածության պայմաններում հակակոռուպցիոն մարմինների մարդկային ռեսուրսներն ու կարողությունները բավարար չեն իրենց առջև դրված հավակնոտ խնդիրները պատշաճ իրականացնելու համար: Վարչական ու քրեական վարույթները, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, դատական գործընթացները, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման  և պետության վնասի վերականգնման գործընթացները  դանդաղ են ընթանում։ Բավարար տեսանելի չէ կոռուպցիայի և ապօրինի հարստացման պատժելիությունը հատկապես հանրահայտ ու աղմկահարույց գործերով։

Մյուս կողմից, հանրությանն անհանգստացնում է կոռուպցիայի դեմ պայքարում իրավասու պետական մարմինների հնարավոր ընտրողական մոտեցումը։ Մասնավորապես, լրագրողական հետաքնությունների բացահայտումների հիման վրա  իշխող քաղաքական ուժը ներկայացնող պաշտոնյաների նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվում,  իրականացման պարագայում՝ բավարար չեն լուսաբանվում, և խնդրահարույց արարքների ու դրսևորած վարքագծի համար պատասխանատվության ենթարկելու քայլերը տեսանելի չեն:

2024 թվականի լրագրողական հետաքննությունները բացահայտել են պաշտոնատար անձանց կողմից շահերի բախման իրավիճակներում որոշումների կայացման, կուսակցության ֆինանսների ապօրինի հավաքագրման , գնումների գործընթացներում  հնարավոր պայմանավորվածությունների,  պետական բյուջեի չհիմնավորված ծախսերի և այլ բազմաթիվ խնդրահարույց դեպքեր։ Նշված դրսևորումների զգալի մասը տեղի է ունենում իշխող կուսակցության ներկայացուցիչների ներգրավմամբ, սակայն դրանք պատշաճ, առնվազն արագ ու տեսանելի ընթացք չեն ստացել համապատասխան մարմինների, այդ թվում՝ իրավապահ համակարգի կողմից։ Դեռևս մեղադրանք չի առաջադրվել Երևանի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցելուն գումարով շահագրգռելու մեջ ներգրավված անձանց։ Խիստ խնդրահարույց են տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ ստեղծված իրավիճակը և դրանց նկատմամբ անհասկանալի ու հակասական միջամտությունները, մասնավորապես՝ Գյումրիում կամ Վանաձորում։ Հարցեր են առաջացնում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ Ազգային ժողովի պատգամավորների հրաժարականների, ինչպես նաև այդ պաշտոնյաների անկախ որոշումների վրա արտաքին ներգործության իրավաչափության վերաբերյալ։

Այսպիսի զարգացումների համատեքստում ավելի քան խնդրահարույց են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող փոփոխությունները, որոնց արդյունքում ամրապնդվելու են միակուսակցական ու մենիշխանական համակարգի հիմքերը, իսկ քաղաքականությունը կրկին հայտնվելու է մասնավոր և օլիգարխիկ շահերի տիրույթում՝ փաստացի վերադարձնելով Հայաստանը մինչև 2018 թվականը տիրող իրավիճակին։


ՀՀ կառավարության կողմից հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը զուգահեռ ի հայտ եկող նորանոր կոռուպցիոն դրսևորումները, միակուսակցական համակարգի կոնսոլիդացումը, փոխզսպումների և հակակշիռների համակարգի փաստացի բացակայությունը լրջագույն մարտահրավերներ են, որոնք սպառնալիք են ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը և խորացնում են հանրային ինստիտուտների նկատմամբ անվստահությունը։

Հաշվի առնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ժողովրդավարության ամրապնդմանն ու կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հանձնառությունները՝ ակնկալվում է, որ այն կդրսևորի քաղաքական կամք ու հետևողականություն և պատշաճ կարգով ու ժամկետում կհասցեագրի մատնանշված խնդիրները»,-ասված է ԹԻՀԿ հայտարարության մեջ։