Փաշինյանի պաշտոնական կայքը վերածել է «ընտանեկան ալբոմի»՝ Աննա Հակոբյանի ֆոտոշարքով
Երկրի վարչապետի պաշտոնական էջի լրահոսում հրապարակվել է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:
Այս հրապարակման կից լուսանկարներում տեղ են գտել Փաշինյանի Իլոն Մարկի, Թրամպի և Մակրոնի համատեղ լուսանկարները։
Փաշինյանն այս լուսանկարների ներքո գրել էր, որ շփվել է այս գործիչների հետ։
Իհարկե ավելորդ չենք համարի նկատել, որ շփվելը շատ լայն իմաստ ունի ու դա չի ընկալվում որպես քաղաքական կատեգորիա, իսկ աշխարհաքաղաքականությունն էլ լուսանկարներով չի չափվում։ Պարզապես լուսանկարվել Տրամփի հետ և մատուցել այն որպես քաղաքական շփում, պարզապես խաբկանք է, որով Փաշինյանը փորձել է կերակրել իր լսարանին (hիշենք Տրամփի մանիկենի հետ նրա լուսանկարը):
Դա իր հերթին։ Մյուս կողմից էլ, հարկ է նկատել, որ Փաշինյանն իր պաշտոնական կայքը վերածել է «ընտանեկան ալբոմի»։
Վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հրապարակմանը կից տեղադրվել է 29 լուսանկար, որից 18-ում Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի թևանցուկ քայլքն է՝ կարմիր գորգի վրայով։