Շիրակում բախվել են «Audi»-ն, մարդատար ավտոբուսն ու բեռնատար «ГАЗель»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին՝ Հայկավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Audi», բեռնատար «ГАЗель» և Ողջի-Մեղրաշատ-Բյուրակն գյուղերը սպասարկող ավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։