Մաքրեք համակարգը Վահե Ղազարյանի կադրերից, եթե իսկապես ուզում եք դրական գործ անել
Հայաստանյան ոստիկանությունը, ինչ լսում ենք, բարեփոխվում է, բայց արի ու տես, որ քանի գնում էլ ավելի խայտառակ երևույթների ականատեսն ենք լինում:
Մի գիշերում քնած-բարկացած արթնացած Փաշինյանը որոշեց իր ամենամոտ շրջապատում եղած բծերից մեկից էլ ազատվել` շուրջ 40 տարվա ընկեր Ղազարյան Վահեից, բայց, պարզվեց, ընկերոջից ազատվելը խաղուպար չէ: Ոստիկանությունում խոր արմատակալած Ղազարյանի ընկերներն այսօր էլ կարծես հարցեր են լուծում, իսկ նախարար Արփինե Սարգսյանը երկարականջ կենդանու ականջում քնած է:
Վահե Ղազարյանի մտերիմ, Ոստիկանության կիբերհանցագործության բաժինը երբեմնի կուրացիա արած Արթուր Եգանյանը թվացյալ հեռացվել է ու տեղափոխվել է կադրերի ռեզերվ: NEWSPRESS.am-ի տեղեկություններով, Եգանյանն իր հերթին մտերիմ հարաբերություններ ունի շորթման մեջ բազմաթիվ դրվագներով մեղադրվող Արտակ Գալստյանի հետ: Ըստ մեզ հասած լուրերի, վերջինս ընկերներ ունի 6-րդ վարչությունում, մտերիմ է կիբերհանցագործության բաժնի աշխատակիցների հետ, որոնց միջոցով էլ հարցեր է լուծում:
Համացանցում ակնհայտ հանցագործություններ են կատարվում` տարածվում են բայցահայտ կեղծ պոռնկագրական բնույթի տեսանյութեր, որոնց բովանդակությունը նույնիսկ աղերս չունի իրականության հետ, բայց դրանք չեն բացահայտվում: Դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, հենց այն է, որ կեղծ տեսանյութերի շահառուն վերը նշված անձինք են:
Բացի այդ, ինչպես դասականը կասեր, ըստ օդում կախված լուրերի, Ղազարյանի ու Գալստյանի միաժամանակյա մտերիմ Եգանյանը ներքին ինֆորմացիաներ է տրամադրել ոստիկանության տարբեր պաշտոնյաների մասին, որոնք հայտնվել են համացանցում հայհոյանքի թիրախում:
Ընդհանրապես, եթե Արփինե Սարգսյանն իսկապես ուզում է ինչ-որ դրական գործ անել համակարգի համար, ապա դա առաջին հերթին պետք է լինի համակարգը ներսից վնասողներից ազատվելը, որոնք կարող են մի օր էլ հենց իրեն թիկունքից հարվածել:
Վահե Ղազարյանի բոլոր մտերիմներին ընդհանրապես պետք է համակարգից հեռացնել, այլապես տպավորություն է, որ Վահե Ղազարյանն է իր ընկերներով ղեկավարում ՆԳ նախարարությունը, իսկ Սարգսյանն ընդամենը գեղեցիկ տիկնիկ է` ձևի համար նշանակված տեղապահ: