Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր երկրի ճակատագիրը. Մասուդ Փեզեշկյան
Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր երկրի, նրա քաղաքական ու կառավարական համակարգի ճակատագիրը։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը, փոխանցում է IRNA-ն։
Իրանի նախագահն ընդգծել է սիրիական հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության անհրաժեշտությունը՝ փոխըմբռնման հասնելու համար:
Նա հույս է հայտնել, որ ռազմական հակամարտությունն ու բռնությունը շուտափույթ կավարտվեն, որպեսզի երկրի ժողովուրդը կարողանա ապրել հանգիստ միջավայրում, առանց կործանարար արտաքին միջամտության: