«Բլոգեր» Փաշինյանն ու կինը ձվածեղով շեղում են․ «գոնե Գյումրիում բլոգ անեիր, երկրաշարժի օրն է՝ ձվածե՞ղ»․ օգտատերը դժգոհ են (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է.
«Տոլմայից պրծանք՝ հիմա էլ ձվածեղ»:
Ֆեյսբուքյան օգտատերերն այս հրապարակման ներքո թողել են իրենց մեկնաբանությունները։ Ակնհայտ է, որ այդ մեկանաբանություններից ոչ բոլորն են մնացել։
Ամեն դեպքում, եղած մեկնաբանությունների գերակշռող մասը հավանության չի արժանացնում երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի հոբբին՝ բլոգերությունը։
Ստորև ներկայացնում ենք մեկնաբանություններ, որտեղ քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում։
Նրանցից շատերը հիշեցրել են, որ այսօր Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցն է և կարելի էր գոնե «բլոգը» բացել այդ օրվա հետ կապված տեսանյութով։