Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մալթա կատարած գործուղման շրջանակում մասնակցել է Ադրբեջանագիտության III եվրոպական համաժողովին։ Այս մասին նախարարությունը տեղեկություն է հրապարակել «X» պաշտոնական աքաունթում։
Նա խոսել է Ադրբեջանի կողմից COP29-ի հյուրընկալման, դրա արդյունքների մասին։
Իր ելույթի ընթացքում Բայրամովը տեղեկացրել է հետհակամարտային ջանքերի և տարածաշրջանային անվտանգության իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի մասին։